copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 23:00 25-07-2026

«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով Շիրակում 12 նոր դպրոց է կառուցվում, սակայն ոչ բոլորն են ընթանում ըստ ժամանակացույցի

Անահիտ Չալիկյան

Լրագրող

ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում Շիրակի մարզում լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Մարզում նախատեսվում է կառուցել 12 նոր դպրոց, իսկ 28 ուսումնական հաստատություն՝ հիմնանորոգել։ Սակայն ծրագրի իրականացման ընթացքը ցույց է տալիս, որ բոլոր աշխատանքները չեն ընթանում նույն տեմպով։ Հիմնանորոգման աշխատանքները շատ դպրոցներում հիմնականում ավարտվել են, բայց կառուցվող դպրոցների ավարտի ժամկետները անորոշ են։

Շիրակի մարզպետի աշխատակազմից Oragir.News-ին հայտնել են, որ հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում 28 դպրոցում, որոնցից 14-ը՝ Գյումրիում, իսկ 14-ը՝ մարզի տարբեր բնակավայրերում։

Գյումրիում վերանորոգվում են թիվ 28, 21, 19, 5, 38, 30, 31, 7, 11, 41, 9, 23, 20 և 45 դպրոցները։ Գյուղական բնակավայրերում աշխատանքներ են իրականացվում Հայկավանի, Վահրամաբերդի, Ախուրյանի թիվ 2, Ն. Աղբալյանի անվան, Փանիկի, Հառիճի, Լեռնակերտի, Նոր Կյանքի, Արևշատի, Աշոցքի, Մուսայելյանի և Այգաբացի դպրոցներում։

Նոր կառուցվող դպրոցների մի մասը դեռևս շինարարության փուլում է, և դրանց շահագործման ժամկետները կախված են աշխատանքների ընթացքից։

Ծրագրի շրջանակում Շիրակի մարզում նախատեսվում է հիմնանորոգել է նաև 3 մանկապարտեզ՝ Գյումրիում և Անի խոշորացված համայնքի Սառնաղբյուր գյուղում։

Նշենք, որ Շիրակի մարզում դպրոցաշինության նման ծավալների պետական ծրագիր վերջին տարիներին չէր իրականացվել։ Նախորդ խոշոր նախաձեռնությունը հիմնականում ուղղված էր սեյսմիկ խնդիրների լուծմանը՝ վտանգավոր դպրոցների ամրացմանն ու վերակառուցմանը։ 2015 թվականին հաստատված սեյսմիկ անվտանգության բարելավման պետական ծրագիրը նախատեսում էր վտանգավոր դպրոցների ամրացում, վերակառուցում և նոր շենքերի կառուցում ծրագրի շրջանակում Շիրակից ևս դպրոցներ էին ընդգրկվել՝ մասնավորապես Ազատանի և Արթիկի դպրոցները, որոնք դիտարկվել էին որպես վերակառուցման կամ ամրացման ենթակա կրթական հաստատություններ։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից