copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:14 26-05-2025

Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր փոխքարտուղարին է ներկայացրել ապաշրջափակման հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանին:

Վարչապետը ողջունել է տիկին Մոլչանին Հայաստան կատարած այցի առիթով՝ կարևորելով Հայաստանի և ՄԱԿ-ի տարբեր մարմինների, այդ թվում՝ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցության շարունակական զարգացումը։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի համակարգի դերակատարումը կայուն զարգացման նպատակների առաջմղման, բնապահպանական և տնտեսական ոլորտներում համագործակցության խորացման և կարողությունների զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ոլորտային, մասնավորապես՝ էներգետիկայի և ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով հետագա համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացում Հայաստանի առաջընթացին։

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության տեսլականը ենթակառուցվածքների արդիականացման և բարելավման ուղղությամբ, այդ թվում՝ տրանսպորտային, լոգիստիկ, էներգետիկ և թվային ոլորտներում։ Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի նպատակն է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակումը՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում 2026 թվականին անցկացվելիք Կենսաբազմազանության 17-րդ համաժողովին (COP17)՝ ընդգծելով դրա ռազմավարական նշանակությունը թե՛ տարածաշրջանի, թե՛ գլոբալ բնապահպանական օրակարգում։

Տիկին Մոլչանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը ՀՀ Կառավարության հետ, մասնավորապես, կայուն զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման և շրջակա միջավայրի պահպանության ուղղություններով։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան