copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:27 21-12-2022

ՀՅԴ ներկայացուցիչները Կանադայի ԱԳ նախարարի հետ քննարկել են Արցախի ապաշրջափակման հարցը


Մոնրեալի «Հայ կենտրոնում» դեկտեմբերի 20-ին Կանադային արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հյուրընկալվել է ՀՅԴ Բյուրոյի, ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի եւ Կանադայի Հայ դատի հանձնախմբի կողմից։

Ինչպես հայտնում են ՀՅԴ գրասենյակից, հանդիպմանն արծածվել են Արցախի և Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական զարգացումների շրջանակներում Արցախի շրջափակմանը վերջ տալու, Արցախի պատմամշակութային ժառանգությունն ադրբեջանական ոտնձգություններից պաշտպանելու և Արցախի բնիկ ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու հարցեր։

Հայ դատի հանձնախումբն առանձնահատուկ շեշտել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Արցախի Հանրապետության միջեւ ցամաքային միակ մարդասիրական ճանապարհի փակումը Բաքվի կողմից 2020 թվականի նոյեմբերի եռակողմ համաձայնագրի սկզբունքները խախտող նախաքայլ է։

Տարածաշրջանի քաղաքական զարգացումների քննարկումների հետ միաժամանակ արծարծվել են նաև հայ ռազմագերիների հարցն ու Հարավային Կովկասում կանադական առաջին դեսպանատունը Հայաստանում բացելու Կանադայի արտաքին գործերի նախարարության կողմից տարվող աշխատանքները։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում