copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:27 26-05-2025

Շոու անելու փոխարեն լավ կլինի՝ կանխեն հանցագործությունը. shamshyan.com 

Այսօր՝ մայիսի 26-ին, ՀՀ ՆԳՆ-ն տեղեկություն է տարածել, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության ծառայողները տաք հետքերով բացահայտել են Արարատի մարզում տեղի ունեցած սպանությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ սպանությունը տեղի չէր ունենա, եթե Վեդիի ոստիկանությունը՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի և Արարատի քրեական ոստիկանության վարչության ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ, ոչ թե այսօր շոու անեն և իրենց ներկայացնեն իբրև սպանություն բացահայտողներ, այլ լավ կլիներ կանխեին այդ վիճաբանությունը, քանի որ ողջ համայնքն է խոսում, որ այդ մարդկանց մեջ մի քանի անգամ կենցաղային վիճաբանություն է տեղի ունեցել ու այդ մասին լավ էլ տեղյակ են եղել թե Ս․ Ռուստամյանի թե Ֆ․ Ստեփանյանի ղեկավարած կառույցներում և որ ամենակարևորն է նրանք պետք է նաև առաջնորդվեին ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի խիստ հանձնարարականներով, քանի որ թե Ա․ Սարգսյանը, թե Ա․ Հովհաննիսյանը թիվ մեկ խնդիր են դրել ոստիկանների առաջ, որ պետք է առաջին հերթին աշխատանքներ տանեն հանցագործությունների նախականխելու և կանխելու ուղղությամբ, մինչդեռ Արարատի մարզի քրեական և համայնքային ոստիկանները սպասում են՝ դեպքը տեղի ունենա, որ հետո վերադասին ներկայացնեն, թե դեպքը բացահայտել են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան