copy image url
Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 21:46 05-05-2026

Հույս չունեմ, որ այս իշխանությունը կարձագանքի Մեդվեդևին. հակառակը, շոու կլինի

«Ասեմ, որ այս իշխանություններից այդ առումով ոչ մի բանի ակնկալիք ես բացարձակ չունեմ։ Այս մարդիկ երբևիցե չեն կարողանում ճիշտ մոտեցում ունենալ որևիցե հարցի, իսկ ինչ վերաբերում է այդ հայտարարությանը, բնականաբար հիմնվելով միջազգային փորձի, ընդհանրապես միջազգային հարաբերություններում նման իրավիճակներում դրսևորումների վրա, ասեմ, որ հատուկ ընթացակարգեր գոյություն ունեն՝ սկսած դեսպաններին հրավիրելուց, բողոքի նոտաներ հանձնելուց, պարզաբանումներ պահանջելուց»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը՝ անդրադառնալով Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը։

Նշենք, որ ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Փաշինյանին և Զելենսկուն անվանել է «անուղեղ ռուսատյացներ»։

Հարությունյանի գնահատմամբ` նման հայտարարություններին այսկերպ արձագանքելը նորմալ քաղաքական պրոցես է, որը յուրաքանչյուր երկրում պետք է լինի։

«Սակայն, անկեղծ ասած, ես այդքան հույս և վստահություն չունեմ, որ այս իշխանությունները նման բան կանեն, իսկ թե հանկարծ որևիցե դեպքում մի բան անեն` դա բացառապես շոուի և նմանատիպ այլ բաների ներկայացում պետք է լինի։ Յուրաքանչյուր պետություն պետք է առաջնորդվի միջազգային այդ փորձով և պրակտիկայում եղած գործիքակազմով»,- մանրամասնեց նա։

Հարցին` ընտրություններում իրենց հաջողության պարագայում հնարավո՞ր է կրճատեն ռուսերենի ժամերը դպրոցներում, ավելի տեղ տալով անգլերենին, Հարությունյանը պատասխանեց. «Մենք ընդհանրապես կողմ ենք կրթության որակի բարելավմանը, ընդհանրապես մեր պայքարը հանուն Հայաստանի է և հայ ժողովրդի, այլ ոչ թե որևիցե պետության և մասնավորապես նաև որևիցե մի լեզվի դեմ կամ կողմ։ Ես կողմ եմ, որ ինչքան լեզու գիտես, այնքան լավ։ Ցանկանալի է նման պաշտոնական միջոցառումների ժամանակ խոսել սեփական մայր լեզվով, որին յուրաքանչյուրը լավագույնս է տիրապետում»։

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը