copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:41 24-05-2025

Բրյուսովում կրքերը չեն հանդարտվում․ Դավիթ Գյուրջինյանը վստահ է, որ ուժեղ դիրքեր ունի ու հրաժարական չի տալու

Երեկ, մայիսի 23-ին, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորատի նիստ է եղել։

Oragir.News-ի տեղեկություններով՝ նիստում քննարկվել է նաև ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի վերաբերյալ բաց նամակը, որտեղ բողոք ու դժգոհություն էր արտահայտվել բուհում տիրող բարքերի, բուհի ԲՊՀ Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Դոնարա Ղազարյանի վարքի վերաբերյալ։

Սրանից զատ՝ բուհից դժգոհություններ են լսվում նաև Թարգմանության (ԹՖ) ֆակուլտետի դեկան Բելա Մարգարյանի և ԲՊՀ Աշխատակազմի կառավարման և տնտ. հարցերով պրոռեկտոր, ՔՊ-ական Գևորգ Հակոբյանի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Բրյուսովում տիրող բարքերի մասին բաց նամակը հրապարակվել էր մամուլում։ Oragir.News-ի տեղեկություններ էր ստացել, որ այս հրապարակման հիմքով Հակակոռուպցիոն կոմիտեն վարույթ է հարուցել, սակայն Կոմիտեից նշել են, որ Դավիթ Գյուրջինյանի նկատմամբ հարուցված վարույթ չունեն։

Oragir.News-ի տեղեկություններով՝ բուհի ռեկտորատի վերոհիշյալ նիստում Դավիթ Գյուրջինյանը հանդես է եկել ելույթով, վստահություն ներշնչել ներկաներին, որ ինքն ուժեղ դիրքեր ունի, մնալու է պաշտոնին, հրաժարական չի տալու, և ինչքան պաշտոնավարի, իր երկու պրոռեկտորները՝ Դոնարա Ղազարյանն ու Գևորգ Հակոբյանը, կմնան իրենց պաշտոններում։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ