copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 09:00 10-08-2023

Ծաղիկ Վարդանյանի շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում. նրա վերադարձը շոկ է առաջացրել. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է .

«Առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանի շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում:

Վերջինս, հիշեցնենք, աշխատանքից ազատվել էր նախորդ տարի՝ հունվարին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ծաղիկ Վարդանյանը, որն առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի կադրն է համարվում, վեճ է ունեցել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, ու վերջինս որոշել է Վարդանյանին ազատել աշխատանքից: Դատարանը, սակայն, չեղարկել է Անահիտ Ավանեսյանի որոշումը և վերականգնել է Ծաղիկ Վարդանյանին իր պաշտոնում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊԱԳ-ում Ծաղիկ Վարդանյանի վերադարձը շոկ է առաջացրել, կառույցի աշխատակիցները անակնկալի են եկել: Բանն այն է, որ այս ընթացքում նրա դեմ շատ դավեր են նյութվել, ու մեզ փոխանցեցին, որ Վարդանյանի գալուց կառույցում անհաշտ մթնոլորտ կլինի:

«Ժողովուրդ» օրաթերթի՝ ՊԱԳ-ի աղբյուրները փոխանցեցին նաեւ, որ մեկ տարի առաջ՝ աշխատանքից ազատվելու որոշման մասին իմանալուն պես, Ծաղիկ Վարդանյանը որոշել է դատարկել ողջ աշխատասենյակը. պետությանը պատկանող գույքը՝ աթոռ, աշխատասեղան, հանել է տվել աշխատասենյակից: Մեր աղբյուրներից տեղեկացանք նաև, որ առաջիկայում Վարդանյանին կրկին աշխատանքից ազատելու են: Նա չի պաշտոնավարելու:

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Ծաղիկ Վարդանյանին, որը պարզաբանեց, որ բացառապես իրեն պատկանող գույքն է վերցրել. «Նման բան չի եղել, բացառապես ինձ պատկանող գույքն եմ հանել աշխատասենյակից: Եթե ես գույք տարած լինեի, դրա մասին բարձրաձայնած կլինեին, հիմա մեկ էլ հիշեցին, որ գույք եմ տարել: Ես իմ անձնական գույքն եմ վերցրել՝ նկարներ, սրբապատկեր, ոչ մի ուրիշ բան չկա: Այնտեղ տանելու բան էլ չկա. 30 տարվա վաղեմության գույք է, շնորհակալ եմ այդ գույքից»,- ասաց Վարդանյանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից