copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:40 23-05-2025

Աննա Հակոբյանի գրառումներից հետո մամուլի դեմ ագրեսիան փոխանցվել է ՔՊ-ի համակիրներին

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, «Կրթվելը նորաձև է» շարժումից զատ մի նոր «արշավ» է սկսել։

«Խոսքի և սեփական կարծիքն արտահայտելու ազատությունը բոլորի անքակտելի իրավունքն է։ Եվ ես այսուհետ իրացնելու եմ իմ այդ իրավունքը»,- իր ֆեյսբուքյան էջի ետնանկարում գրել է Աննա Հակոբյանը։

Սրան հաջորդել են իրեն քննադատողների հասցեին վիրավորանքները։

Օգտվելով խոսքի և սեփական կարծիքն արտահայտելու ազատ իրավունքից, նա անդրադարձել է նաև Oragir.News-ի մայիսի 14-ի «Ամփոփ լուրերին», նշելով․ «Ծաղիկների» թեմայի անբարոյական մատուցում և անբարոյական վերնագիր»։

Աննա Հակոբյանի կողմից Oragir.News-ին թիրախավորելն այսքանով չի ավարտվել։ Չնայած այն հանգամանքիին, որ Աննա Հակոբյանը պնդում է, թե այսկերպ պատասխանում է իրեն վիրավորողներին, օրեր անց նա իր էջում կիսվել է Oragir.News-ի մեկ այլ հոդվածով, որտեղ Աննա Հակոբյանի հասցեին ոչ մի վիրավորական արտահայտություն չկա և թիրախավորել է հոդվածագրին։

Ինչևէ․․․Աննա Հակոբյանի այս ագրեսիվ պահվածքը, կարծես՝ փոխանցվել է հանրությանը։

Նախօրեին Oragir.News-ի նկարահանող խումբը հերթական հարցախույզն է իրականացել Երևանի փողոցներում, մասնավորապես՝ Մաշտոցի պողոտայում, որի ժամանակ անցորդներից հետաքրքրվել է, թե ի՞նչն է իրենց համար նորաձև։

Սկզբում անցորդ կանանցից մեկը Oragir.News-ի լրագրողին ու օպերատորին կոպտել է։ «Ռադ էղեք»,- ասել է նա։ Լրագրողի դիտարկմանը, թե ինչո՞ւ եք վիրավորում, ի պատասխան կինը հարվածել է լրագրողին։



Այնուհետև մեկ այլ կին, հարցը նույնիսկ մինչև վերջ չլսելով, ասել է՝ «Թաղեմ ձեզ»։



Կանանց փորձել են սաստել անցորդները, որոնց դուր չի եկել նրանց պահվածքն ու երիտասարդ լրագրողի ու օպերատորի նկատմամբ անպարկեշտ վերաբերմունքը։

Սակայն այսքանով «արկածները» չեն ավարտվել։ Երբ այսքան բացասական վերաբերմունքից հետո լրագրողն ու օպերատորը փորձել են շարունակել իրենց աշխատանքը, մի տարեց տղամարդ հարվածել է տեսախցիկին և բղավել նկարահանող խմբի վրա։



Նշենք, որ նախկինում մեր բազմաթիվ հարցախույզների ժամանակ նմանատիպ դեպքեր չեն եղել, որ մեկ օրվա ընթացքում երեք հարձակում լինի, տարբեր մարդկանց կողմից։

Հաշվի առնելով, որ Աննա Հակոբյանն ատելություն գեներացնելու նոր «զբաղմունք» է գտել և դրանից բաժին է հասել նաև Oragir.News-ին, կարելի է ենթադրել, որ հանրությանն ամեն կերպ կրթել փորձող տիկնոջ ագրեսիան ժողովրդի ու մամուլի հանդեպ փոխանցվել է հանրությանը։ Այսինքն՝ Oragir.News-ի լրագրողի և օպերատորի վրա քաղաքացիների հարձակումների մեջ պատասխանատվության բաժին ունի Աննա Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան