Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:30 18-04-2023

Էրդողանն Արցախի դեմ 44-օրյա ագրեսիան համարում է «պայքար իմպերիալիզմի դեմ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արցախի դեմ 2020 թվականին իրականացված 44-օրյա ագրեսիան համարել է «պայքար իմպերիալիզմի դեմ»։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, Էրդողանն այս մասին ասել է Թուրքիայի Աֆյոնքարահիսար նախագահի հաղթնակի հրապարակում ունեցած իր ելույթում։

Էրդողանը Թուրքիայի ընդդիմության նախագահի միասնական թեկնածու «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին խորհուրդ է տվել տեսնել Արցախի այսպես կոչված «ազատագրված տարածքները» , եթե նա ցանկանում է իմանալ, թե ինչպես են երկրի իշխանությունները պայքարում «իմպերիալիզմի դեմ»։

«Հիմա մեզ մոտ ինչ-որ մեկը դուրս է եկել ու խոսում է իմպերիալիզմի մասին։ Հարցրեք Ղարաբաղում օկուպացիայից ազատագրված տարածքներում մեր եղբայրներին ու քույրերին։ Հարցրեք կիպրացի թուրքերին, թե ում իրավունքներն ենք մենք պահանջում Արևելյան Միջերկրական ծովում: Մենք չենք խոնարհվում իմպերիալիստների կամ նրանց մարտիկների առաջ, մենք խոնարհվում ենք միայն Ալլահի առաջ»,- ասել է նա։

Թուրքիայի առաջնորդը հավելել է, որ երկիրը կարողացել է իրականացնել իր դարավոր երազանքները՝ վերջին 21 տարիների ընթացքում իր կուսակցության իշխանության տարիներին երկրում առկա ժողովրդավարության և զարգացման բեկումների շնորհիվ։






Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
17:57 Չախոյանը մանդատը պիտի դնի, կամ բարեկրթության կոչը բլեֆ էր
14:08 Որդուս կարոտը կտոր-կտոր է անում ինձ Երևանում. Նաստասյա Գոլովկո
14:24 Երևանում ծառը կոտրվել և ընկել է դերասանուհի Հասմիկ Խոջյանի մեքենայի վրա. ահազանգ քաղաքապետարանին
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
13:40 Կաֆկայի «Դատավարություն»-ը կարդաց, պրծավ, ասեց՝ «մորս արևս, ոնց որ ձեր Հրանտ Մարգարյանի դատը ըլնի»
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել

Ձեզ գուցե հետաքրքրի