Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:47 21-05-2025

Հռոմի պապը պատրաստ է հյուրընկալել ռուս-ուկրաինական բանակցությունները 

Հռոմի պապը հաստատել է իր պատրաստակամությունը` Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ Վատիկանում հյուրընկալելու Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու նպատակով բանակցությունների հաջորդ փուլը, երեքշաբթի հայտնել է Մելոնին։

Հռոմի պապը, ով ընտրվել է երկու շաբաթ առաջ, մայիսի 14-ին ասել էր, որ Վատիկանը կարող է հանդես գալ որպես միջնորդ գլոբալ հակամարտություններում` առանց կոնկրետ հիշատակելու Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ։

Առանձին հայտարարությամբ Իտալիայի վարչապետն ասել է, որ բանակցություններ է ունեցել եվրոպական այլ առաջնորդների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ հետագա քայլերի շուրջ։

«Համաձայնեցվել է պահել գործընկերների միջև սերտ համակարգումը՝ ուղղված նոր բանակցային փուլին, որի նպատակն է հրադադարը և Ուկրաինայում խաղաղության համաձայնագիրը»,- ասել է Մելոնին։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը