copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:02 07-11-2023

Անկարան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունները. Հաքան Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունները։ Այս մասին Անկարայից տեղեկացնում է ռուսական РИА Новости լրատվական գործակալության աղբյուրը։

«Այսօր Անկարայում կայացել է արտգործնախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկի հետ։ Հանդիպման ընթացքում, որի ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, արտգործնախարար Ֆիդանը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է դադարեցվի միջազգային իրավունքի հիման վրա:

Թուրքիան պատրաստ Է ընդունել բանակցությունները, եթե կողմերը ցանկանան»,-հայտնել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով` հանդիպման գլխավոր թեմաներից մեկը եղել է հումանիտար իրավիճակը Գազայի հատվածում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ