«Մայր Հայաստան» խմբակցությունը Երևանի ավագանու նիստի ընթացքում ակցիա իրականացրեց՝ հաջակցություն քաղաքական ուժի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի։
Մանուկ Սուքիասյանը նշեց, որ ՔԿ-ի տարածած հաղորդագրությունից առաջ Նիկոլ Փաշինյանի շուրթերից հնչեց հրահանգը, օրերս գործը հանձնվել է դատարան, դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացություն, որում հավաքագրում չկա, գումարի ստացում չկա, պետական գաղտնիքի փոխանցում չկա:
«Ըստ էության գործ ունենք քաղաքական պատվերի հետ, որը առաջին հերթին խնդիր էր դրել լուծելու ԲՀԿ-ի ձայների նվազեցումը, պախարակելու և վարկաբեկելու փորձ անելու, այդ փուչիկը պայթեց դեռևս նախաքննության փուլում, հետո երևաց, որ այդ գործը ծայրից ծայր կրում է քաղաքական պատվերի բնույթ, անձնական վրեժխնդրություն»,- ասաց Սուքիասյանը:
Տեսանյութ: