Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:04 20-05-2025

Ինչ է պետք Պուտինին խաղաղության համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ ավելի քան երկու ժամ տևողությամբ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այնուհետև հայտարարել, որ Մոսկվան և Կիևը «անմիջապես կսկսեն բանակցություններ» հրադադարի և արդեն չորրորդ տարին ընթացող արյունալի պատերազմի ավարտի ուղղությամբ։

Պուտինը նշել է, որ հակամարտության ավարտին միտված ջանքերը «ճիշտ ուղու վրա են», և Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հետ աշխատել ապագա խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հուշագրի վրա։

Պուտինը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղղակի բանակցությունների վերսկսմանն աջակցելու համար` նշելով, որ Թրամփն ընդգծել է Ռուսաստանի` խաղաղությանն աջակցելու դիրքորոշումը, թեև հիմնական հարցը հետևյալն է՝ ինչպես շարժվել դեպի խաղաղություն։

Հետո Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը հստակ է՝ պետք է լուծել այդ ճգնաժամի սկզբնապատճառները։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի հետ ապագա խաղաղության պայմանագրի հուշագիրը պետք է պարունակի.

- կարգավորման սկզբունքները,

- խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետը,

- կրակի դադարեցումը հստակ ժամկետով՝ համապատասխան համաձայնությունների իրագործման դեպքում։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի

Ձեզ գուցե հետաքրքրի