copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 16:51 23-11-2025

Որևէ մեկը, անկախ նրանից` ինչ պաշտոնի է, իրավունք չունի դերասանին սովորեցնել՝ ոնց պետք է խաղա, և ինչ պետք է լինի ներկայացման իմաստը․ Թոխատյան

Շատ բացասական եմ վերաբերվում անկեղծ ասած ու հետո որ նայեցի էլ ավելի ջղայնացա, նեղվեցի, որովհետև որևէ մեկը, անկախ նրանից ինքն ինչ պաշտոնի է, իրավունք չունի դերասանին սովորեցնել, թե ոնց պետք է խաղա և ինչ պետք է լինի ներկայացման իմաստը։

Այս մասին «Լուրջ Cast»-ի ընթացքում ասել է դերասան Հրանտ Թոխատյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել ՀանդԱրտ մշակութային այգում «Ցանկապատ» բացօթյա ներկայացմանը, այնուհետև այն քննադատել։

«Ինքն իր կարծիքը կարող է ունենալ, բայց դա չի նշանակում, որ մասսայական ժողովրդի մոտ դնես դերասաններից խոսես ոնց որ քո երեխեքդ լինեն։ Ընդ որում, անվանի դերասաններին, բավականին հայտնի է և Մկոն և Տիգրանը Գյուլումյան։ Բայց այդպես չի կարելի»,- նշել է նա։

Թոխատյանի խոսքով, նախկինում էլ կային ներկայացումներ, որ բավականին ռիսկով էին ու որևէ մեկը դիտողություն չէր անում։ «Մեր ներկայացումներից մեկը եկել էր մեր նախագահներից մեկը նայելու, որից հետո խնդրեց հանդիպենք։ Ասեց՝ ես բան ունեմ ասելու, արժե՞ մնացած դերասաններն էլ լինեն։ Ասեցի հա, թաքցնելու բան չունեմ։ Մնացած դերասաններն էլ եկան, ինքը ներկայացման մեջ մի կտոր կար, որ չէր հավանել, ասեց, ասեցի՝ բայց դա իականում այդպես է, ասեց՝ լավ, ես էլ բան չունեմ ասելու, այսինքն, ինքը չհամարեց իր իրավասության մեջ արգելի կամ խորհուրդ տալ այլ կերպ խաղալ»,- ավելացրել է Թոխատյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում