Ավելին 1 տարի առաջ - 23:59 17-04-2025

Վան Դամը ցանկանում է դառնալ Ռուսաստանում խաղաղության դեսպան. նա դիմել է Պուտինին. տեսանյութ

Բելգիական ծագումով ամերիկացի դերասան Ժան-Կլոդ Վան Դամը դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և հայտարարել, որ ցանկանում է ժամանել Ռուսաստան և դառնալ խաղաղության դեսպան։

Վան Դամի ուղերձով տեսանյութն ապրիլի 16-ին իր Telegram ալիքում հրապարակել է ուկրաինացի լրագրող Դիանա Պանչենկոն։

«Բարև ձեզ, պարոն Վլադիմիր Պուտին…. Մենք ցանկանում ենք գալ Ռուսաստան: Մենք կփորձենք ամեն ինչ անել այնպես, ինչպես դուք եք ցանկանում, որպեսզի դառնանք խաղաղության դեսպաններ: Ես կցանկանայի այդ դեսպանը լինել: Ինձ համար մեծ պատիվ կլինի այդ տիտղոսն ունենալ»,- հայտարարել է դերասանը:

Նա հիշեցրել է Սոչիում մարտեր առանց կանոնների Եվրոպայի բաց առաջնությունում իր և Պուտինի հանդիպման մասին։

Դերասանն ասել է, որ շուտով կլինի Ռուսաստանում, եթե Պուտինը դա ցանկանում է։

«Եկեք անենք դա՝ խաղաղության դեսպան։ Մենք չենք խոսի քաղաքականության մասին. միայն խաղաղության, սպորտի և երջանկության մասին»,- ասել է դերասանը՝ համբույրներ ուղարկելով Ռուսաստանին և Պուտինին։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը