Ներքին 1 տարի առաջ - 19:12 19-05-2025

Քաղաքի կենտրոնում երգող պարսկուհի է հայտնվել, բայց անհայտ է, թե ով է թույլատրել

Երևանի Հանրապետութան հրապարակում արդեն տևական ժամանակ է երաժշտական ելույթներ է ունենում իրանցի մի կին՝ բարձրախոսով, բարձր երաժշտության ուղեկցությամբ, որին հաճախ միանում են նաև իր համերկրացիները, պարելով հրապարակում։

Տեսարանն օրեցօր ավելի է աչքի ընկնում, հայտնվելով ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղի քաղաքացիների ուշադրության կենտրոնում։ Քաղաքացիները բողոքում են՝ ինչու՞ է նման երաժշտական գործունեությունը թույլատրվում, և չկա վերահսկողություն։

Ըստ նրանց՝ ուրիշ խմբերի կամ անհատների հանդեպ արագ և խիստ արձագանք է եղել ոստիկանության կողմից, որոնք թույլ չեն տվել նման միջոցառում կազմակերպել։ Մինչ այս պահը ո՛չ ոստիկանությունը, ո՛չ էլ քաղաքապետարանը չեն ներկայացրել հստակ պարզաբանում՝ արդյոք այդ ելույթները թույլատրվա՞ծ են, և ո՞վ է պատասխանատու դրանց կազմակերպման համար։

Oragir.News-ը զրուցել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Օֆելյա Սիմոնյանի հետ։ Նրա խոսքով՝ քաղաքապետարանն իրավասու չէ նման խնդիրների լուծման հարցում, այն ոստիկանների գործառույթն է։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
15:06 Կյանքիս կեսին 5 պակաս. Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 45-ամյակը
14:09 Ո՞վ է վերահսկում ՆԳՆ-ի հայտարարությունների օբյեկտիվությունը․ Հովհաննիսյան
15:18 Փաշինյանը, մի խումբ անձանց հետ ձևավորելով հանցավոր խմբավորում, տուգանել է ինձ 800․000 դր․ Վ․ Ավագյան
17:42 Իմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից պատանդառված են․ Սուրենյանց
13:43 Աճել է նորագոյացություններից մահերի թիվը
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց