copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 10:00 26-07-2026

Ուրիշի գործն ամենալավ քոփի անողը դուք եք. Կամոն՝ Պուշկին փողոցի «իբր պատահական» կեղծ հոլովակների ու իրեն նմանակողների մասին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Բլոգեր և միջոցառումների կազմակերպիչ Կամո Թովմասյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է Երևանի փողոցներում մարդկանց հագուստի բրենդները հարցնող տեսանյութերին և իրեն նմանակող նախագծերին։

Թովմասյանի խոսքով՝ միջոցառումներից մեկի ժամանակ մի աղջիկ նշել է, թե իրեն հենց Կամոն է բացահայտել, սակայն նույն աղջիկը հոլովակ է գցել, որտեղ մեղադրում է այլոց իր ֆորմատը կրկնօրինակելու մեջ։

Բլոգերը պարզաբանել է, որ նմանատիպ ֆորմատը վաղուց իրականացվել է ինչպես իր, այնպես էլ այլ հեղինակների կողմից։ Նա ընդգծել է, որ տվյալ աղջիկն այստեղ մեղավորություն չունի, այլ խնդիրը նախագծի ղեկավարի մեջ է։

«Այս աղջկա ղեկավարը ուրիշի գործն ամենալավ քոփի անողն է, ով Խազեր-ից հետո ստեղծեց կարմիր գորգի այս պրոյեկտը, որտեղ Պուշկին փողոցում իբր պատահական մարդկանց հարցնում են, թե ինչ են հագել»,- նշել է Թովմասյանը։

Բլոգերը նաև հավելել է, որ իրեն երկու անգամ առաջարկել են նկարահանվել Պուշկին փողոցի այդ հոլովակներում, սակայն ինքը կտրականապես մերժել է՝ հայտարարելով, որ չի պատրաստվում մասնակցել ֆեյք և բեմադրված տեսանյութերի։

Թե ինչպես կավարտվի օնլայն հարթակում ստեղծված այս հակասությունը ապագան ցույց կտա։



Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան
15:06 Կյանքիս կեսին 5 պակաս. Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 45-ամյակը
14:09 Ո՞վ է վերահսկում ՆԳՆ-ի հայտարարությունների օբյեկտիվությունը․ Հովհաննիսյան