copy image url
Ներքին 56 րոպե առաջ - 11:34 26-07-2026

38-ամյա վարորդը «Opel Astra»-ով հայտնվել է ձորակում․ կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 26֊ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 06։30֊ի սահմաններում Վաղարշապատ֊Երևան ավտոճանապարհին, Ծաղկունք գյուղի վարչական տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 38-ամյա Զևս Ն․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելով հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված