copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:53 19-05-2025

Այրվում է 4 մեքենա, որոնցից 1-ը՝ բետոնախառնիչ․ մանրամասներ՝ Երևանի կենտրոնի պայթյունից

Երևանի Կենտրոն վարչական շրջանում բռնկված հրդեհի պատճառը տրանսպորտային միջոցների բախումն է եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հրդեհ է բռնկվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության շենքի մոտակայքում։ Լրատվամիջոցները գրել էին, որ հրդեհից առաջ պայթյուններ են լսվել։

Ըստ ՆԳՆ–ի` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 16:02-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։

Տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ահազանգեր են ստացվել քաղաքացիներից, ովքեր նշում են, որ Երևանի կենտրոնում՝ նախագահական նստավայրի հարևանությամբ, պայթյունի ձայներ են լսվել, ինչից հետո նկատվել են կրակ և ծխի ամպ։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
15:06 Կյանքիս կեսին 5 պակաս. Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 45-ամյակը
14:09 Ո՞վ է վերահսկում ՆԳՆ-ի հայտարարությունների օբյեկտիվությունը․ Հովհաննիսյան
15:18 Փաշինյանը, մի խումբ անձանց հետ ձևավորելով հանցավոր խմբավորում, տուգանել է ինձ 800․000 դր․ Վ․ Ավագյան
17:42 Իմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից պատանդառված են․ Սուրենյանց
13:43 Աճել է նորագոյացություններից մահերի թիվը
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց