copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:22 15-05-2025

«Անիծեք» ու «հայհոյախոսեք» որքան ուզում եք. դրանով ստեղծում եք այն «ջուրը», որտեղ Նիկոլը իրեն զգում է ինչպես ձուկ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը. Նիկոլ Փաշինյանի ասուլիսային, լայվային, չգիտեմ ակումբային ընդդիմախոսների մի մեծ «բանակ» կա, որոնք ամենասուր կերպով ու ամենօրյա ռեժիմով թիրախավորելով եւ անգամ «անիծելով» նրան, գործնականում նրան են մատուցում ամենամեծ ծառայությունը:

«Անիծեք» ու «հայհոյախոսեք» որքան ուզում եք: Դրանով ստեղծում եք նրա համար ամենաբարենպաստ միջավայրը, այն «ջուրը», որտեղ նա իրեն զգում է ինչպես ձուկ:

Նիկոլ Փաշինյանի համար առավելագույն անհարմարավետությունը դա քաղաքական բովանդակությունն է, ընդ որում ոչ թե ընդդիմախոսության հիմք, այլ հասարակության հետ աշխատանքի հիմք: Այսինքն, երբ ընդդիմախոսները ոչ թե «կռվում» են Փաշինյանի հետ, այլ աշխատում հանրության հետ:

Այո, այդ մոդելն ու մեթոդը էպատաժային չէ, այդ մոդելն ու մեթոդը տեսարանային չէ, տպավորիչ չէ, բայց դա այն է, որտեղ Նիկոլ Փաշինյնը չունի հակադրելու գործնականում ոչինչ: Դա այն մոդելն է, որտեղ Նիկոլ Փաշինյանը «ուշադրության կենտրոնում» չլինելով, իրականում իր «քաղաքական մերկությամբ» հայտնվում է բոլորի աչքի առաջ:

Դրանից է, որ նա կարող է տագնապել ամենից շատ: Եվ հենց դա է, որ նա փորձում է թույլ չտալ, ներքաղաքական պրոցեսը անընդհատ պահելով իր գծած հունի մեջ: Եվ պետք է նկատել, որ այդ առումով նա աշխատում է շատ արդյունավետ: Ինքն է այդ աշխատանքային մշակումների հեղինակը, թե աշխատում են տեխնոլոգներ, այդուհանդերձ աշխատում են բավականին արդյունավետ:

Իհարկե, ցանկացածծ արդյունավետություն ունի հարաբերականություն: Այդ աշխատանքը ամենեւին չի կանգնեցնում եւ առավել եւս չի վերականգնում նրա վարկանիշի էական անկումը: Բայց, թույլ է տալիս նրան կառավարել դա: Հիմա Նիկոլ Փաշինյանը իր առաջ դրել է անկած վարկանիշը եւ անկման շարունակվող միջավայրը կառավարելու խնդիր: Նա թերեւս լավ պատկերացնում է, որ ավելիի խնդիր դնել չի էլ կարող: Այդ իմաստով, նրա հաշվարկները բավականին ռացիոնալ են, որքան էլ սպասարկվում են էմոցիոնալ բաղադրիչի ակտիվ խաղարկմամբ:

Իհարկե սա չի նշանակում, որ իռացիոնալ են նրա մրցակիցները կամ քաղաքական հակառակորդները: Նրանք էլ ունեն իրենց ռացիոնալությունը: Պարզապես, այդ ռացիոնալությունը հաշվարկողների ամենաբարձր մակարդակում թերեւս չի ենթադրում Նիկոլ Փաշինյանին շրջանցելու նպատակ: Ավելին, նրանց հաշվարկները գոնե այս պահին թերեւս ավելի շատ միմյանց նկատմամբ են, քան Փաշինյանի:

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
16:18 Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը
23:25 Փամբակ գետում որոնվող քույրերը Արցախից են. նրանց դեռ չեն գտել
14:35 Դու կնոջը չես նայում իր ինտելեկտի համար, այլ իր բաց հագնվածի. Կարեն Հովհաննիսյանի սկանդալային հայտարարությունը
20:00 Անուշը չի կորի, Արտգրակը չի կորի, ափսոս են ուսանողները, որոնցից խլում են ոչ թե պարզապես մի ամբիոն, այլ պատուհան՝ դեպի աշխարհ. Արտակ Ալեքսանյան
13:02 Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու