Ներքին 4 տարի առաջ - 13:43 16-03-2022

Տեսեք՝ ինչպես է իրեն պահում Զելենսկին, և ինչպես իրեն պահեց մեր իշխանություն կոչվածը․ Պարույր Հայրիկյան․ տեսանյութ


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանից Oragir.news-ը հետաքրքրվեց, թե ի՞նչպես է վերաբերվում իշխանականների այն հայտարարություններին, որ պատրաստ են քննարկել Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու հարցը, մինչդեռ հենց այսօր Ադրբեջանը Արցախը կանգնեցրել է հումանիտար աղետի առջև և Հայաստանի հետ «խաղաղության պայմանագրի» 5 նախապայմաններ է առաջ քաշել։ Հայրիկյանն ասաց, որ Հայաստանի ներկա իշխանություններին իշխանություն չհամարելու 3 պատճառ կա․

«Մենք մեր իշխանություններին իշխանություն համարելու իրավունք չունենք 3 հիմնական պատճառով։ Առաջինը՝ «Ես Արցախի կողմից ընտրված չեմ, հետևաբար Արցախի անունից հանդես գալ չեմ կարող» ասողը հետո իբր դարձավ հրամանատար և մասնակցեց Արցախի գործերին անմիջականորեն։ Դա կատարյալ հոգեկան հիվանդի դրսևորում էր։ Ջախջախիչ համաձայնագրի ընդունման ժամանակ նա ընդհանուր զորահավաք չկազմակերպեց։ Մենք ունենք օրինակ՝ Զելենսկին, ուժերի հարաբերակցությունը մոտավորապես նույնն է՝ Ռուսաստանի և Ուկրաինայի։ Տեսեք ինչպե՞ս է իրեն պահում Զելենսկին՝ իր վարանումներով հանդերձ, և ինչպես իրեն պահեց մեր իշխանություն կոչվածը․․․»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում