copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 12:43 09-05-2025

ԱՄՆ-ն կրճատել է Զամբիայի առողջապահական ոլորտին տրամադրվող 50 միլիոն դոլարի օգնությունը

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կրճատում է Զամբիայի առողջապահական ոլորտին տրամադրվող 50 միլիոն դոլարի օգնությունը՝ պատճառաբանելով, որ Զամբիայի իշխանությունները չեն կարողացել կանխել «համակարգային գողությունները»՝ դեղերի և բժշկական պարագաների հետ կապված։

Զամբիայում ԱՄՆ դեսպան Մայքլ Գոնզալեսը նշել է, որ սա «դժվար» որոշում էր, սակայն կայացվել է այն բանից հետո, երբ Զամբիայի կառավարությանը բազմիցս նախազգուշացվել էր պահպանել այն կարևոր դեղերը, որոնք նախատեսված են խոցելի խմբերի համար։

«Մենք այլևս պատրաստ չենք ֆինանսավորել կոռումպացված մարդկանց հարստացումը այն ժամանակ, երբ հիվանդները դեղ չունեն կամ ստիպված են գնել դեղեր, որոնք մենք անվճար ենք տրամադրել»,- հավելել է դեսպանը։

Զամբիայի կառավարությունը հայտարարել է, որ արդեն քայլեր է ձեռնարկել խնդիրը լուծելու համար։

Ամենից շատ դիտված

23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
22:17 Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ Ավանեսյան
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
23:17 ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
10:00 Աննա Հակոբյանը նոր ոստիկանություն է ստեղծում
23:05 Հայաստանի արդարադատությունը չպետք է դառնա Հայ Առաքելական Եկեղեցու դեմ պայքարի գործիք. Ամստերդամ
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
21:55 Էլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑ