copy image url
Ներքին 44 րոպե առաջ - 21:41 16-09-2026

Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, արձագանքելով Լևոն Քոչարյանի վարքագծին, հայտարարել է, որ եթե նա «չհավաքվի», դահլիճից 64 կոշիկ կուղղվի նրա կողմը։

«Քիչ առաջ Ռոբերտ Քոչարյանի որդին վարչապետի ելույթի ժամանակ ձեռքերով ինչ-որ բաներ էր ցույց տալիս, թե իբր պատրաստվում է կոշիկ նետել դեպի ամբիոն։ Խնդրում եմ՝ փոխանցեք Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ եթե իրեն չհավաքի, և նման բան կրկնվի, դահլիճի այս մասից տարբեր չափսերի ու բրենդերի 64 կոշիկ կսլանան իր ուղղությամբ»,- Լևոն Քոչարյանին սպառնաց ՔՊ խմբակցության պատգամավորը։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ միջամտել է՝ հորդորելով այնպես անել, որ ԱԺ-ում «թռչող կոշիկների երեկո» տեղի չունենա, բացի դրանից՝ կոշիկներն ափսոս են։

Ամենից շատ դիտված