copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:29 09-05-2025

ԵՄ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Թրամփի մաքսային քաղաքականության

Եվրամիությունը սպառնում է ներմուծել պատասխան մաքսատուրքեր ամերիկյան ապրանքների վրա՝ ընդհանուր շուրջ 95 միլիարդ եվրոյի չափով, եթե ԱՄՆ կառավարության հետ բանակցությունները չավարտվեն հաջողությամբ։ Այս մասին հայտնել են Եվրահանձնաժողովում։

Բացի ավտոմեքենաներից, ինքնաթիռներից և պահեստամասերից` Եվրահանձնաժողովի կազմած ցուցակում ներառված է նաև սննդամթերքի, հումքի և մեխանիկական սարքավորումների երկար ցանկ՝ հնդկահավ, սաղմոն, բրյուսելյան կաղամբ, ինչպես նաև նավթ, ածուխ, ատամնաբուժական սարքավորումներ, պահպանակներ ու մազեր:

Ինչպես նշել է Բրյուսելում Եվրամիության պաշտոնյան, ցանկում ընդգրկվել են հիմնականում այն ապրանքները, որոնց համար հնարավոր է հեշտությամբ այլընտրանքային մատակարար գտնել, նշում է AFP գործակալությունը։ Օրինակ՝ դեղորայքը ցանկում չի ներառվել։ Այժմ այս հարցը կքննարկվի ԵՄ 27 անդամ պետությունների հետ, որոնց մեծամասնության համաձայնությունը պարտադիր է մաքսատուրքերի կիրառման համար։

Միևնույն ժամանակ, Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսային քաղաքականության։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ