copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:11 09-05-2025

Ում էր սպառնում Նիկոլ Փաշինյանը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում վերջին հիստերիկ պոռթկումների ժամանակ հատկապես թիրախավորել էր ընդդիմադիրներից մեկին, առանց անուն տալու գոռում էր․ «Սեւանի ափին քեզ որտեղի՞ց տուն, դու ի՞նչ իրավունք ունես՝ Սեւանի ափին տուն ունենաս, մի հատ էլ գաս, էստեղ կոռուպցիայի մեջ մեղադրես, համբալի մեկը, համբալ»։ ՔՊ-ական շրջանակներից ասացին, որ հասցեատերը պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն է, որ Սեւանի ափին առանձնատուն ունի։

ՔՊ կուլիսներում երեկ բուռն քննարկում էին առաջիկայում Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին։ Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրեթե բացեիբաց խոստովանեց՝ լրագրողների հետ զրույցում ասելով․ «Դատախազը գալու է մարդկանց հետեւից, որոնք 2008-ին զորք են մտցրել Երեւան, գնդակահարել երեւանցիներին»։ Սեյրան Մուշեղիչը մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը եւ անցնում է Մարտի 1-ի գործով: Հիշեցնենք՝ հինգ-վեց տարի նախաքննություն,դատաքննություն է ընթանում, իսկ մեղադրանքը ՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը, Բարձր դատարանը ճանաչեց հակասահմանադրական: Ուստի այս գործը վաղուց փլուզված է եւ եթե որեէ գործընթաց նախաձեռնեն,ապա դա լինելու է միայն նախընտրական քարոզչական նպատակով:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ

Ձեզ գուցե հետաքրքրի