copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 12:38 08-05-2025

Ուկրաինան հնարավոր է դոլարից անցնի եվրոյի. Reuters 

Ուկրաինան կարող է հրաժարվել ԱՄՆ դոլարից՝ փոխարենը որպես հիմնական հաշվարկային արժույթ օգտագործելով եվրոն։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել է Ուկրաինայի Կենտրոնական բանկի նախագահ Անդրիյ Փիշնիյը։

Նրա խոսքով` ԿԲ-ն այժմ ուսումնասիրում է այդ հնարավորությունը՝ հաշվի առնելով համաշխարհային առևտրի հնարավոր վերակազմավորումը և Ուկրաինայի՝ Եվրոպայի հետ կապերի խորացումը։

«Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը, ԵՄ-ի դերի աճը մեր պաշտպանական կարողությունների ձևավորման մեջ, ինչպես նաև համաշխարհային շուկաներում աճող տատանողականությունն ու առևտրային համակարգի հնարավոր բևեռացումը Կենտրոնական բանկին դրդում են վերանայել՝ արդյոք եվրոն կարող է փոխարինել դոլարին որպես հիմնական հաշվարկային արժույթ»,- նշել է Փիշնիյը իր գրավոր մեկնաբանության մեջ։
Նա ընդգծել է, որ «այդ գործընթացը բարդ է և պահանջում է բարձրակարգ ու բազմակողմանի պատրաստություն»։


Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ