copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:53 08-05-2025

Աֆրիկյան փոքր երկիրը արբանյակային լիցենզիա է տրամադրել Մասկին. WP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Լեսոտոյի վրա 50 տոկոս մաքսատուրքեր սահմանելուց հետո երկու շաբաթ անց աֆրիկյան այդ փոքրիկ երկրի կապի վերահսկման մարմինը հանդիպում է կազմակերպել Starlink-ի ներկայացուցիչների հետ։ Հայտնում է Washington Post-ը։

Արբանյակային ինտերնետային ծառայությունը, որը պատկանում է միլիարդատեր և Թրամփի խորհրդական Իլոն Մասկին (SpaceX ընկերության միջոցով), արդեն մի որոշ ժամանակ փորձում էր մուտք գործել Լեսոտոյի շուկա։ Սակայն միայն այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց մաքսատուրքերի մասին և առաջարկեց սկսել բանակցություններ առևտրային համաձայնագրի շուրջ, մոտ 2 մլն բնակչություն ունեցող Լեսոտոյի ղեկավարները Մասկի ընկերությանը տվեցին երկրի պատմության մեջ առաջին արբանյակային ինտերնետ ծառայության լիցենզիան՝ 10 տարի ժամկետով։

Washington Post-ը նաև հայտնում է, որ ԱՄՆ պետդեպարտամենտի ներքին գրության մեջ նշված է. «Քանի որ Լեսոտոյի կառավարությունը բանակցում է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի շուրջ, հույս ունի, որ Starlink-ին լիցենզիա տրամադրելը կցուցադրի բարի կամք և պատրաստակամություն՝ Թրամփի կողմից բիզնես արտոնությունների մասով»։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ