copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:20 08-05-2025

Գերմանիայի կողմից Լեհաստանի հետ սահմանի վերահսկողության խստացումը «իմաստ չունի»

Լեհաստանը և Շվեյցարիան քննադատել են Գերմանիայի կողմից սահմանային վերահսկողության խստացումը։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Վարշավայում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է․ «Ես հասկանում եմ սահմանների վերահսկողությունն ուժեղացնելու անհրաժեշտությունը, բայց դա պետք է կիրառվի առաջին հերթին արտաքին սահմանների նկատմամբ»։

Տուսկը հավելել է, որ Գերմանիայի կողմից Լեհաստանի հետ սահմանի վերահսկողության խստացումը «իմաստ չունի», և զգուշացրել․ «Ամենավատ լուծումը կլինի հանկարծակի վերահսկողությունը։ Եթե որևէ մեկը վերահսկողություն հաստատի Լեհաստանի սահմանին, Լեհաստանը ևս կարձագանքի և իր կողմից վերահսկողություն կմտցնի»։

Շվեյցարիայի արդարադատության և ոստիկանության դեպարտամենտը ևս անդրադարձել է թեմային` հայտարարելով․ «Շվեյցարիան ափսոսանք է հայտնում, որ Գերմանիան նման քայլեր է ձեռնարկել առանց խորհրդակցելու»։

Ակնկալվում է, որ մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը սահմաններում փոփոխության չի ենթարկվի։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ