copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:45 08-05-2025

Հրադադարի առաջին օրը Ռուսաստանը խախտել է այն

Ուկրաինան հայտնել է, որ «հրադադարի» հենց առաջին գիշերը Ռուսաստանը խախտել է այն: Ուկրաինայի Զինված ուժերի օդային ուժերի Telegram-ի ալիքում նշվում է, որ մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը ռուսական մարտական ավիացիան ռումբեր է արձակել Սումիի շրջանի ուղղությամբ։ Նշվում է նաև, որ առկա է ավիացիոն հարվածների սպառնալիք առաջնագծի շրջանների համար։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։

Միևնույն ժամանակ շեշտվում է, որ այդ գիշեր Ուկրաինայի երկնքում ոչ մի ռուսական անօդաչու թռչող սարք չի նկատվել, դադարել են ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակումները Ռուսաստանի տարբեր շրջանների վրա, տեղեկացվում է միայն առանձին դեպքերի մասին։

Լիպեցկի մարզում գիշերը օդային տագնապ է հայտարարվել։
Նիժնի Նովգորոդում մի քանի ժամով դադարեցվել է օդանավակայանի աշխատանքը։

Մինչ այդ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր մայիսի 8-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 11-ի ժամը 00:00-ն Հաղթանակի օրվա կապակցությամբ եռօրյա հրադադարի մասին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փաստացի մերժել է կարճաժամկետ հրադադարի առաջարկը՝ փոխարենը առաջարկելով նվազագույնը կրակի 30-օրյա դադարեցում։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ