copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:17 04-05-2025

Իսրայելը կարող է մի քանի օրում ընդլայնել Գազայում գործողությունը. Bloomberg

Իսրայելական բանակն առաջիկա օրերին կարող է ուժեղացնել իր ռազմական հարձակումը Գազայի հատվածում և դրա համար տասնյակ հազարավոր պահեստազորայիններ կհրավիրի։

Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ օպերացիան ընդլայնելու որոշումն ընդունվել է մայիսի 3-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կաբինետի նիստի ժամանակ։

Ինչպես նշում է գործակալությունը, ռազմական գործողությունների ինտենսիվացումը տեղի կունենա արտերկրում և երկրի ներսում Նեթանյահուի վրա աճող ճնշման ֆոնին՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ երկարատև պատերազմի փակուղու պատճառով։