Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 20:14 15-03-2026

Իսրայելը ծրագրում է Իրանի դեմ գործողությունը շարունակել առնվազն ևս 3 շաբաթ

Իսրայելի պաշտպանության բանակը ծրագրում է Իրանի դեմ գործողությունը շարունակել առնվազն ևս երեք շաբաթ։ CNN-ին ասել է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) խոսնակ Էֆի Դեֆրինը։

«Մենք դեռ հազարավոր թիրախներ ունենք։ Մենք պատրաստ ենք մեր դաշնակից Միացյալ Նահանգների հետ համակարգված կերպով իրականացնել առնվազն երեք շաբաթվա ծրագրեր»,- ասել է նա։