copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:09 01-05-2025

ԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել ՀՀ տնտեսության համար անխուսափելի կորուստները. Աղասանդյան

Հայ գործընկերների հետ շփումների ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բացատրում է նշված ոլորտներում եվրասիական և եվրոպական նորմերի օբյեկտիվ անհամատեղելիությունը և այդ միավորումներին միաժամանակյա անդամակցության անհնարինությունը։

ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Երևանը լավ հասկանում է ԵԱՏՄ-ին մասնակցելու առավելությունները և դրանից դուրս գալու բացասական հետևանքները։ Եվրամիությունը չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները»,- ասել է նա։

Աղասանդյանը նշել է, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին ապրիլի 4-ին հանրապետությունում ընդունված օրենքը հռչակագրային բնույթ ունի և ներկայում չի առաջարկում որևէ կոնկրետ գործողություն , որը կասկածի տակ կդնի Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ նման մերձեցման որոշակի փուլում Բրյուսելի պահանջները («եվրոպական ուղու» անխուսափելի մասը) հակասության մեջ կմտնեն միության շրջանակներում Երևանի պարտավորությունների հետ։

«Խոսքն այնպիսի ոլորտների մասին է, ինչպիսիք են մաքսային, մաքսային-սակագնային և տեխնիկական կարգավորումը, առևտրային քաղաքականությունը, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումները։ Այսինքն՝ մեր ընդհանուր շուկայի մասին, որը մեծապես ապահովում է տնտեսության աճը և հանրապետության բնակչության բարեկեցությունը»,- հավելել է դիվանագետը։

Նա պարզաբանել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու ընթացակարգը, որը հստակ կարգավորվում է 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, մեկնարկում է միայն այն դեպքում, եթե անդամ պետությունը համապատասխան գրավոր նամակ է ուղարկում։ Այս փուլում հայկական կողմը ոչ մի անգամ՝ ո՛չ հրապարակավ, ո՛չ էլ երկկողմ շփումների ընթացքում չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին։ Հակառակը` Հայաստանը շարունակում է ակտիվ և արդյունավետ աշխատանքը միության շրջանակներում բոլոր բանակցային ձևաչափերով:

«Սա դիտարկում ենք որպես եվրասիական ինտեգրման հետագա զարգացմանը Երևանի հանձնառության հաստատում, որը, անկասկած, համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին։ Եթե Երևանն այնուամենայնիվ ձեռնարկի քայլեր, որոնք հակասում են ԵԱՏՄ օրենսդրությանը (ինչը, հուսանք, տեղի չի ունենա), այլ կերպ ասած` ըստ էության խախտի ԵԱՏՄ մասին պայմանագիրը, մենք ունենք անհրաժեշտ միջազգային իրավական մեխանիզմներ՝ միավորման մյուս անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է Աղասանդյանը:

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին