copy image url
Ներքին 49 րոպե առաջ - 17:48 27-07-2026

Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ

Հուլիսի 20-ից 27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5058 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 235 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 163 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 135 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 43, չամրակապված վարելու՝ 1044, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 29, վարելու ընթացքում ծխելու՝ 581, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 308, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 10 և 1768 այլ իրավախախտում։ 18 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 85-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 96-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 72-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 42 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16187 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 217 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 318 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 426 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 68, չամրակապված վարելու՝ 4786, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 325, վարելու ընթացքում ծխելու՝ 611, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 724, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 58, արագության գերազանցման՝ 2752 և 4954 այլ իրավախախտում։ 57 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 475-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 584-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 146-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

18 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 54 անձ։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին