Միջնորդներն առաջընթաց են գրանցել ԱՄՆ-ի և Իրանի` բանակցություններին վերադառնալու և լայնածավալ պատերազմը կանխելու ջանքերում, այս մասին հաղորդում է «Associated Press»-ը՝ հղում անելով տարածաշրջանային պաշտոնյաներին։
Ներկայումս աշխատանքներ են տարվում երկրների միջև առկա տարաձայնությունները կարգավորելու ուղղությամբ՝ հրադադարի համաձայնագրին վերադառնալու նպատակով։
Հրատարակությունը հայտնում է, որ քննարկվում է նաև Հորմուզի նեղուցով նավերի անցման կառավարման մեխանիզմը։