Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:02 28-02-2023

Փորձում ենք ինչ-որ կերպ փոխհատուցել, բայց իրականում վատթարացնում ենք զինհաշմանդամի ֆինանսական վիճակը. Աղվան Վարդանյան

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նշեց, որ իրականում 114 վնասվածք ունեցող զինծառայողների, որոնք 2-րդ կարգից տեղափոխվել են 3-րդ կարգ, նրանց ֆինանսական վիճակը վատթարացնում ենք։

«Փորձում ենք ինչ-որ կերպ փոխհատուցել, բայց իրականում վատթարացնում ենք։ Եվ վաղը կունենանք 160 նման մարդ, փաստորեն 200 հազար դրամը դառնում է 75 հազար դրամ։ Մյուս կողմից ունենք նոր օրենք, որը մարտ 1-ից ուժի մեջ է մտնում, հաշմանդամության ֆունկցիոնալ գնահատումն է և շատ դժվար է կանխատեսել, թե այդ համակարգի գործարկումից հետո ինչպիսի պատկեր կունենանք։ Չեմ բացառում, որ այդ 160-նն էլ կարող է դառնալ շատ ավելի մեծ թիվ, եթե մենք ունեին շուրջ 500 2-րդ կարգի հաշմանդամներ։ Առաջարկս այն է, որ, քանի դեռ, մենք ամբողջովին չենք կիրառել այս համակարգը ֆունկցիոնալության նույն գնահատմամբ թողնենք այս մարդկանց և նրանց վիճակը չվատթարացնենք։ Մենք իրականում ընդունում ենք մի օրենք, որով վատթարացվում է հաշմանադամ զինծառայողների վիճակը»,-ասաց Աղվան Վարդանյանը։

Նախագիծը ներկայացնող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշեց, որ փոփոխություններով փորձում են ոչ թե վատթարացնել, այլ մեղմել իրենց ֆինանսական վիճակը։

Մանրամասները` տեսանյութում.

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին