Այսօր՝ հուլիսի 26-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Այգավան բնակավայրի կամրջի վրա, բախվել են «Toyota», «Volkswagen» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Volkswagen»-ում հրդեհ է բռնկվել։
Վթար-հրդեհի հետևանքով 2 հոգի էլ տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: