Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 29-04-2025

Նիկոլը փալաս ա, բայց մեր փալասն ա․ ես էլի իրան եմ ընտրելու․ հարցում

Էստոնիայում գտնվող Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միչալի համատեղ ասուլիսի ժամանակ Փաշինյանին հարց ուղղելու ժամանակ էստոնացի լրագրողն ասաց, որ այսօր իրավիճակն այնպիսին է, որ Լեռնային Ղարաբաղն այլևս Հայաստանի վերահսկողության ներքո չէ, բայց Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ վարչապետ, դա տպավորիչ է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեզ համար տպավորի՞չ է, որ Նիկոլ Փաշինյանն Արցախի կորստից հետո մնաց վարչապետ»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Արցախի կորստից հետո Նիկոլ Փաշինյանը չպետք է մնար որպես վարչապետ։

«Դե ինքը չպիտի մնար, բոլորն էլ պարտությունից հետո հրաժարվում են։ Պետք ա չաշխատեր»,- պատասխանեց անցորդներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ Հայաստանին նման ղեկավար պետք չէ։ «Ոչ չպետք է մնար, նա այդ անձնավորությունը չի, չի կարող այդպես լինել, որովհետև մեր Հայաստանին չի սազում տենց բան»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի մնալ։ «Շատ լավ ա, պիտի մնա։ Արցախը տվել են դաշնակները։ Նիկոլը մերն ա, բայց փալաս ա, մեր փալասն ա, ես իրան եմ էլի ընտրելու»,- ասաց նա։

«Հիասթափությունը մեծ էր, իրանից շատ սպասելիքներ ունեինք, բայց չարդարացրեց»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին
13:55 Ժամանակը չի խլում մարդկանց․ քույրիկի մահից հետո Նորայր Նիկոյանի նոր հրապարակումը