copy image url
Ներքին 56 րոպե առաջ - 17:20 11-09-2026

Մենք, երբ ուզենք, կհանենք փողոց մարդկանց, բայց հանենք, որ ի՞նչ անենք. Սամվել Կարապետյան

Մեզ փողոց մարդ հանելու համար տրիգեր պետք չէ, տրիգերը պետք է փոփոխություն անելու համար: Այս մասին դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:

«Դուք երևի արդեն չեք կասկածում, որ մենք, երբ ուզենք, կհանենք փողոց մարդկանց, բայց հանենք, որ ի՞նչ անենք»,-նշեց նա:

Սամվել Կարապետյանն ընդգծեց, որ իշխանափոխության մասին խոսելով չեն ասել, որ միայն փողոց դուրս գալով կանեն դա:
«Մենք կանենք ավելի հետաքրքիր»,-ասաց նա: