copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 10:59 27-12-2022

Բռնապետիկը, որպես փալաս օգտագործելով անձնական օգտագործման կառույցները, վրեժխնդիր է լինում բոլոր նրանցից, ովքեր քննադատում են նրան

Վարչապետ կոչեցյալ, բռնապետիկը, որպես փալաս օգտագործելով իրեն ենթակա, անձնական օգտագործման կառույցները, վրեժխնդիր է լինում բոլոր նրանցից, ովքեր ոչ միայն խոչընդոտում են նրա գարշացանկություններին, այլև քննադատում են նրան։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում։ Նա նաև գրել է․

Օրինակները բազմաթիվ են․ Մանվել Գրիգորյան, ով 2008թ․ չմիացավ մարդասպանությանը, այնուհետև դատավորներ, համայնքապետեր և այլ գործիչներ։ Բայց ողորմելի բռնապետիկը իր հակառակորդներին հալածելով չի բավարարվում, հետապնդում է նաև նրանց հարազատներին։ Հիշենք Հրայր Թովմասյանի հոր, զավակների, Ռուբեն Վարդազարյանի կնոջ, Ավետիք Չալաբյանի եղբոր նկատմամբ հետապնդումները։

Այսօր էլ փալասի դեր կատարեց ԲԴԽ կոչվող կառույցը, որին հանձնարարված էր պաշտոնանկ անել դատավոր Աննա Փիլոսյանին, միայն այն բանի համար, որ նա ճանաչված իրավապաշտպան, բազմաթիվ քաղաքական հետապնդվող գործիչների փաստաբան՝ Ռուբեն Մելիքյանի կինն է։

Միայն զարմանալ կարելի է, թե ինչպես են իրենց անձնական երջանկությունը կառուցում, բռնապետիկի գրպանային քննիչները, դատախազները, ԲԴԽ անդամները, կատարելով բռնապետիկի հրահանգները, հալածելով, նաև դժբախտացնելով այլ ընտանիքներ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում