copy image url
Ներքին 54 րոպե առաջ - 20:49 11-09-2026

ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի երեկվա հայտարարությունը ցնցող տպավորություն ունեցավ հայ հասարակության վրա։ Բայց բացի նրանից, որ ժամանակին խիստ ընդդիմադիր համայնքապետն արդեն պաշտոնապես համագործակցելու է իշխող կուսակցության հետ, մեկ այլ ցնցող փաստ էլ կա։

Առուշ Առուշանյանի նշած «Մեր բիզնես» կուսակցության անվանումը թարգմանաբար նշանակում է наше дело կամ իտալերեն` կոզա նոստրա, որը նաև մաֆիա բառի հոմանիշն է։

Մաֆիայի և հանցավոր աշխարհի գլխավոր բնութագրիչ համարվող «Կոզա նոստրա» արտահայտությունը, ՀՀ֊ում էվոլյուցիոն ճանապարհ անցնելով, 8 տարի անց եկավ և պաշտոնապես միաձուլվեց ՔՊ֊ի հետ, ինչը շատ սիմվոլիկ է։

Ենթադրելի է, որ Նիկոլ Փաշինյանին ավելի մեծ վնաս հասցնող չի եղել ու չի լինի, քան Առուշ Առուշանյանի կողմից ակամա իրականացված սույն կոմբինացիան, որի արդյունքում մեկ քայլով մաֆիա և «Քաղաքացիական պայմանագիր» բառերը դարձան հոմանիշներ։

Ամենից շատ դիտված