Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:49 01-03-2024

Փողոցում ինչքան քռչ ու փալաս կա, Ավինյանի գլխին ենք տալու․ Կոդի բնակիչ

Այսօր Երևանի քաղաքապետարանի դիաց բողոքի ակցիա են կազմակերպել Կոնդի բնակիչները․ նրանք դժգոհ են Երևանի ավագանու որոշումից և համաձայն չեն քաղաքային բյուջե վճարել իրենց սեփականության (քառակուսի մետրով հաշվարկված) կադաստրային արժեքի երկու տոկոսը։ Բանն այն է, որ Կոնդում բնակիչները սեփականության իրավունքով իրենց պատկանող տներից բացի զբաղեցրել են նաև հարակից տարածքներ՝ օգտագործելով որպես հողամաս, կառուցելով կից շինություններ և այլն։ Հիմա իրենցից պահանջվում է այդ զբաղեցրած ամբողջ տարածքների համար վճարել, որպեսզի հետագայում փոխհատուցման ժամանակ քիչ գումար չստանան:

Բնակիչներն ակնկալում էին, որ իրենց կընդունի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, սակայն նրանց քաղաքապետն այդպես էլ չիընդունեց, ինչից հետո բնակիչները հայտաարեցին, որ կշարունակեն պայքարըու կդիմեն այլ քայլերի։ Նախ կդիմեն կառավարություն, հետո կդիմեն դատարան, որ ավագանու որոշումը չեղարկեն:

Բնակիչները շեշտում են, որ Ավինյանին ձայն են տվել, որպեսզի իրենց հարցերի լուծում տա․ «Փողոցում ինչքան քռչ ու փալաս կա, գլխին ենք տալու»,- ասաց նրանցից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի