Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:29 29-04-2025

Իսպանիայում արտակարգ դրություն է հայտարարվել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատման պատճառով. Reuters

Իսպանիայում արտակարգ դրություն է հայտարարվել էլեկտրաէներգիայի լայնածավալ խափանման և լիակատար անջատման հետևանքով։

Մադրիդի քաղաքապետը դիմել է կառավարությանը՝ քաղաքում զինված ուժեր տեղակայելու խնդրանքով՝ խափանման հետևանքները արագ վերացնելու նպատակով։ Այս մասին գրում է Reuters-ը։

Էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով դադարեցվել էր ողջ երկաթուղային երթևեկությունը, ինչպես նաև բազմաթիվ քաղաքներում խաթարվել էր հասարակական տրանսպորտի աշխատանքը, որտեղ անջատվել էին լուսացույցները։

Սուպերմարկետներում առաջացել էին երկար հերթեր, իսկ հրշեջ ծառայությունները զբաղված էին՝ անսարք վերելակներից մարդկանց փրկելով։

Բոլոր ատոմակայանները ժամանակավորապես և անվտանգ կերպով փակվել էին։

Էլեկտրականությունը գրեթե 10 ժամ անց վերականգնվել է։