copy image url
Ավելին 1 տարի առաջ - 13:39 28-04-2025

«Դուբայի շոկոլադի» կրկնօրինակներում հայտնաբերվել են քաղցկեղածին նյութեր. Daily Mail

Վիրուսային «Դուբայի շոկոլադը», որը ստեղծվել է բրիտանա-եգիպտական հրուշակագործ Սառա Համուդայի կողմից, արագորեն մեծ ճանաչում ունեցավ ողջ աշխարհում, սակայն շուկայում հայտնվել են նաև շոկոլադի մի շարք վտանգավոր կրկնօրինակներ։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Շտուտգարտի ախտորոշման գրասենյակը ստուգել է ԱՄԷ-ից և Թուրքիայից ներմուծված ութ նմուշ, որոնցից վեցում հայտնաբերվել են 3-MCPD և գլիցիդոլ՝ քաղցկեղածին նյութեր, ինչպես նաև աֆլատոքսիններ։

Բացի այդ, որոշ նմուշներում իրական կակաոյի յուղի փոխարեն օգտագործվել են էժան փոխարինիչներ, իսկ պիստակի գույնը ստացվել է սննդային ներկանյութերով։

Մեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտները վերահսկող կազմակեպությունը ևս զգուշացրել է, որ նման ապրանքները կարող են վտանգավոր լինել։

Գերմանացի փորձագետները նախատեսում են շարունակել ուսումնասիրությունները՝ պարզելու շուկայում առկա տարբերակների անվտանգությունը։

Ամենից շատ դիտված