copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 14:07 20-04-2025

3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է․ «3.5 մլն դրամ ճաշի կտրոն։

Օրեր առաջ պարզվեց, որ ոչ անհայտ մի կին, բարեգործական խմբակային ճաշի է հրավիրում գործարարների և խնդրում վճարել աստղաբաշխական գումար իբր բարեգործ նպատակներով։ Ի՞նչ կարող է անել հրավիրված գործարարը:

Գնալ և թույլ տալ որպեսզի իրեն խուզեն և դա առնվազն շարունակվելու է մինչև 2026 թվականը:

Չգնալ և չվճարել պահանջվող գումարը և պատրաստվել արտահերթ հարկային ստուգումների։

Հարգելի գործարարներ, այն ինչ կատարվում է ձեր հետ, նոր բան չէ և ժամանակակից քաղաքական պատմության մեջ բազմաթիվ առաջնորդների կանայք աչքի են ընկել նման կասկածելի բարեգործությունների կոչերով։

Ինչո՞վ է պայմանավորված նման կանանց հանդեպ մեր հակակրանքը։ Թերևս դա նրանց հաճախ երկակի բնույթն է և այն, որ մենք մեզ խաբված ենք զգում: Կբերեմ Թունիսի բռնապետի կնոջ օրինակը։

«Ես քաղաքականությանը չեմ խառնվում, ես ժողովրդի կինն եմ»,- ասել է Թունիսի նախկին առաջին տիկին Լեյլա Բեն Ալին, որը 35 տարվա ազատազրկման է դատապարտվել յուրացման համար. Նա նաև հեղինակ է «Իմ ճշմարտությունը» գրքի։

Ելենա Չաուշեսկուն, որին ամուսնու կոմունիստական ​​ռեժիմը գովաբանում էր, որպես «Ռումինիայի լավագույն մայր», մի անգամ իր «ժողովրդի երեխաների» մասին ասել է. այդ սև տականքները չեն կշտանում ուտելուց։

Ինչ կիրառական խորհուրդ կարելի է տալ գործարարներին։

Մի գնացեք հարկադիր խուզի»:

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
19:54 Պուտինը ՌԴ ԶՈւ թվաքանակի ավելացման մասին հրամանագիր է ստորագրել
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
21:00 Բոլորովին վերջերս Ավետ Կոնջորյանը չուներ 5839 դրամ
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
15:50 Ռուսաստան, Պուտին, հաղթանակ. Վյաչեսլավ Վոլոդինն ամփոփել է Պետդումայի 8-րդ գումարման աշխատանքը
22:50 Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. Հետք
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում