copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:55 25-03-2025

Տնտեսական աղետի ստարտը. Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի գրառումը. «Տնտեսական աղետի ստարտը !
2024 թվականի վերջին մի քանի լրատվական միջոցներին տրված հարցազրույցների ընթացքում հայտարարել էի, որ 2025 թվականը տնտեսական աղետի տարի է լինելու։

Կանխատեսված անկման հիմնական գործոնը լինելու էր արտահանման եվ ներմուծման անկումը 35-40 տոկոսի չափով։ Խոստացված անկումն արդեն իրողություն է, եվ այն ավելի է խորանալու։ Ինչ ենք ունենալու արտաքին ապրանքաշրջանառության անկման արդյունքում ՞:

Երկիր հոսող արտարժութային հոսքերը ցամաքելու են, որի նկատմամբ պահանջարկը չի կարող բավարարվել , քանի որ ներմուծման ծավալները դեռևս կպահպանվեն մոտ երեք ամիս ևս եվ ներմուծողները բանկերում կձևավորվեն աճող պահանջարկ։ Արդյունքում կդադարի դրամի հարաբերական արժևորումը եվ կգրանցվի 420 դրամ եվ ավելի մեկ դոլարի դիմաց փոխարժեք։

Կից տեղադրում եմ 2025 թվականի փետրվար ամսվա տվյալները, 2024 թվականի փետրվար եվ դեկտեմբեր ամիսների համեմատ։Իմիջայլոց տնտեսական ակտիվության գործակիցը փետրվար ամսին կազմել է 1.5 տոկոս, 2025 հունվարի 7.1 տոկոսի դիմաց։

Եթե հաշվի առնենք, որ ՏԱՑ գործակցին միշտ բուքսիր դարձած տրանսպորտային բեռնափոխադրումները կրճատվելու են, ապա ապրիլ , մայիս ամիսներին տնտեսական աճ չի լինելու։ Ով է մեղավոր ՞: Միակ մեղավորը քպ-կան իշխանություններն են , իսկ անմիջական պատասխանատուն ՀՀ էկոնոմիկայի նախարարը , որը պարզապես անգործունյա մեկն է»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի