Օրակարգ Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:00 06-02-2025

Օրակարգ․ Վարորդները չվճարող քաղաքացիներին ավտոբուսից իջեցնելու իրավունք չունեն․ Հրայր Կամենդատյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը տնտեսագետ, «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Հրայր Կամենդատյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Հրայր Կամենդատյանի հետ զրուցել ենք Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու որոշման, առաջարկվող նոր սակագնի նպատակահարմարության, քաղաքացիների բոյկոտի, վարորդների գործողությունների իրավաչափության, տրանսպորտից կանխիկի շրջանառությունը վերացնելու որոշման օրինաչափության վերաբերյալ։ Անդրադարձել ենք նաև Հայաստանի Հանրապետությունում ներդրված ֆիզիկական անձանց եկամուտների համընդահանուր հայտարարագրման համակարգին, դրանում առկա թերություններին, տնտեսական իրավիճակին, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի։

Հրայր Կամենդատյանն ընդգծում է՝ վարորդները ինքնագործունեությամբ զբաղվելու և չվճարող քաղաքացիներին ավտոբուսից իջեցնելու իրավունք չունեն։

«Վստահ եղեք՝ պայմանագրում նման ոչ մի լիազորություն չի տրվում վարորդին։ Ինքնագործունեություն իրականացնող վարորդները, ես Ձեզ ժողովրդական լեզվով եմ ասում, գլուխները պատին են տալիս։ Նրանք ոչ մեկի իրավունք չունեն իջեցնել, որ մի պատճառաբանությամբ իրավունք չունեն դադարեցնել երթևեկությունը և իրավունք չունեն ոչ միայն վիճել, ընդհանրապես իրավունք չունեն խանգարել այս պրոցեսին։ Բոյկոտը ինքը իրավաչափ գործողություն է, նա հակաօրինական չէ»,- կարծում է նա։

Տնտեսագետը վստահ է, որ եթե քաղաքապետարանը քիչ գումար հավաքագրի, ապա ստիպված կլինի վերադառնալ նախկին 100 դրամ ուղեվարձին։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում