copy image url
Ներքին 37 րոպե առաջ - 09:52 28-07-2026

Վանաձորի Բուլղարական թաղամասում հայտնաբերվել է 6-ամյա աղջնակի մարմին

Երեկ՝ հուլիսի 27-ին, առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ ավանի տնակներից մեկում երեխայի դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության պետ Արսեն Ոսկանյանը, ոստիկանության Բազումի բաժնի պետ Արամ Հարությունյանը։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և քրեական ոստիկաններն ու իրավապահները նշված վագոն-տնակի կողքին հայտնաբերել են 6-ամյա աղջնակի մարմին։

Դեպքի փաստով քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխային հայտնաբերել է քույրը։

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
19:54 Պուտինը ՌԴ ԶՈւ թվաքանակի ավելացման մասին հրամանագիր է ստորագրել
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
21:00 Բոլորովին վերջերս Ավետ Կոնջորյանը չուներ 5839 դրամ
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
15:50 Ռուսաստան, Պուտին, հաղթանակ. Վյաչեսլավ Վոլոդինն ամփոփել է Պետդումայի 8-րդ գումարման աշխատանքը
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
22:50 Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. Հետք