copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:52 11-04-2025

Իմ հետագա քայլերի մասին առաջիկա օրերին կհայտնեմ դիրքորոշում. Սարիկ Մինասյան

Գյումրիի համայնքապետի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը գրել է․

«Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ,

կիսում եմ ձեր անհանգստությունը, նաև շնորհակալ եմ ընտրական գործընթացում և հետընտրական այս խառը իրավիճակում ձեր հավատարմության և աջակցության համար:

Այս օրերին ինձ շատ եք հարցնում քաղաքական վերադասավորումների և հնարավոր զարգացումների մասին:

Առաջիկա օրերին կհայտնեմ դիրքորոշումս ստեղծված իրավիճակի և իմ հետագա քայլերի վերաբերյալ»։