copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:34 10-04-2025

Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Հունաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին Հունաստան գոծուղելու մասին։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին 2025 թվականի ապրիլի 28-30-ը գործուղել Հունաստանի Հանրապետություն (Աթենք)` երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

2. Ժաննա Անդրեասյանի՝ Հունաստանի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Հունաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,- նշված է Փաշինյանի ստորագրած որոշման մեջ։

Ամենից շատ դիտված

11:42 Էլեն Սարգսյանն ու ամուսինը ծնողներ են դարձել․ ծնվել է նրանց դուստրը՝ Միան
22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
16:46 Աննա Հակոբյանի նոր իմիջը․ ինչո՞ւ է նա դարձել կանանց իրավունքների պաշտպան
09:01 22 միլիոն դոլարի փուչիկը. ինչպե՞ս և ինչո՞ւ կալանավորվեց Գագիկ Ծառուկյանը
14:49 Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում․ Աննա Հակոբյան
14:14 Ադրբեջանը որպես վերջնագիր պահանջում է գրել նոր Սահմանադրություն․ իրավապաշտպան
10:34 Տաջիկստանում օրենքով արգելվել են հիջաբը, երկար մորուքն ու ազգային ավանդույթներին չհամապատասխանող հագուստը
12:04 Ովքեր չեն շնորհավորել Ռաֆայել Երանոսյանի տարեդարձը․ դերասանի ուշագրավ հրապարակումը
09:57 Նոր բալիստիկ հրթիռ և հնարավոր հարվածներ` Մոսկվային. հայտարարություն` Ուկրաինայից
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ