copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:02 08-01-2025

Ձեզ այլևս չե՞ն վստահում կրթելու գործում. հարց՝ Ժաննա Անդրեասյանին

«Աննա Հակոբյանը հանրությանը կրթելու գործընթացը վերցրել է իր ձեռքը՝ «Կրթելը նորաձև է» խորագրով. արդյոք ձեզ այլևս չեն վստահում կրթելու գործում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները նման հարց ուղղեցին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։

«Իմ հանդեպ վստահության կամ անվստահության հարցը դրսևորվում է իմ՝ դեռևս պաշտոնավարմամբ կամ չպաշտոնավարմամբ: Ինչ վերաբերում է կրթության քարոզին, կարծում եմ, որ մենք պետք է խրախուսենք և ողջունենք նման ցանկացած նախաձեռնություն»,- ի պատասխան նշեց նախարարը:

Նախարարի խոսքով՝ որքան շատ լինեն միջավայրերը, որտեղ կարող են մարդիկ խոսել կրթության մասին, ինքնաքննադատաբար նայել իրենց գիտելիքի պակասին, հասկանալ, թե որ ուղղություններով ունեն հմտությունների լրացման կարիք, այնքան ավելի մեր հանրության զարգացման համար բարենպաստ միջավայր կունենանք:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել